Թոփլես Ջենիֆեր Էնիսթոնը՝ Allure-ի հունվարյան համարի շապիկին

12:32   16 դեկտեմբերի, 2014

Ջենիֆեր Էնիսթոնը հայտնվել է Allure ամսագրի հունվարյան համարի շապիկին։ Լուսանկարներից մեկում 45-ամյա դերասանուհին նկարահանվել է իր ոճաբանի՝ Քրիս ՄաքՄիլանի հետ։

Նոր համարում բացի լուսանկարներից, կարելի է նաեւ ընթերցել դերասանուհու հարցազրույցը։

Մայրության մասին՝

«Ես չեմ սիրում, երբ մարդիկ ինձ ճնշում են՝ ասելով, որ ես չեմ կատարում իմ՝ կնոջ դերն ու պարտականությունները։ Երեխաներ չունենալը, չի նշանակում կին չլինել։ Եթե երեխան լույս աշխարհի չի եկել քո մարմնից, ապա դա նույնպես չի նշանակում, որ դու չես կարող մայրական զգացումներ ցուցաբերել շների, ընկերներ կամ նրանց երեխաների նկատմամբ»։

Ջասթին Թերուի հետ հարաբերությունների հետ՝

«Ես հպարտանում եմ նրանով։ Մենք միասին մեզ շատ լավ ենք զգում։ Հիանալի է, որ քո մասին իսկապես հոգ են տանում»։



© NEWS.am STYLE