Բրեդ Փիթը երեխաների հետ ներկա է եղել Անջելինա Ջոլիի «Unbroken» ֆիլմի պրեմիերային

13:02   16 դեկտեմբերի, 2014

Անջելինա Ջոլիի ռեժիսորական աշխատանքը «Unbroken» ֆիլմը ներկայացվել է աշխարհի գրեթե բոլոր երկրների մայրաքաղաքների կինոթատրոններում, իսկ երեկ հերթը Հոլիվուդին էր։

Պրեմիերային ներկա է եղել նաեւ Բրեդ Փիթը, ով եկել է երեք երեխաների ուղեկցությամբ։

TCL Chinese Theatre-ի կարմիր գորգով Փիթն անցել է Պաքսի, Շայլոյի եւ Մեդոքսի, ինչպես նաեւ իր հոր՝ Ուիլյամի եւ մոր՝ Ջեյնի հետ։

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE