«Մալեֆիսենտան» հայտնվել է «Օսկարի» ցուցակում

15:05   16 դեկտեմբերի, 2014

Մի քանի օր առաջ մենք տեղեկացրել էինք, որ 323 ֆիլմ հավակնում է ընդգրկվել «Օսկարի» ցուցակում. ի դեպ, այս թիվը 34-ով ավելի է, քան անցյալ տարի էր:

Այսօր Ամերիկյան կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ակադեմիան ներկայացրել է յոթ ֆիլմից բաղկացած ցուցակ, որտեղ ընդգրկված են «Օսկար» մրցանակի հավակնորդ ֆիլմերը։

Ըստ stitchkingdom.com-ի՝ այս ցուցակում հայտնվել են «Մալեֆիսենտա» ֆիլմը՝ Անջելինա Ջոլիի մասնակցությամբ եւ «Գալակտիկաների պահապանները»։

Նշենք, որ այս տարի «Օսկար» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2015 հունվարի 15-ին, իսկ մրցանակաբաշխությունը կանցկացվի փետրվարի 22-ին Հոլիվուդի Dolby Theatre-ում: 

Ահա այդ ցուցակը՝

«The Theory Of Everything»

«Մալեֆիսենտա»

«Նոր սարդ մարդ. բարձր լարվածություն»

«Նոյ»

«The Grand Budapest Hotel»

«Foxcatcher»

«Գալակտիկաների պահապանները»



© NEWS.am STYLE