Քիմ Քարդաշյան՝ 2014թ-ին Google-ի հարցումների առաջատար

11:01   17 դեկտեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանը Համացանցում կատարված հարցումների առաջատարն է։

Google-ը ներկայացրել է ամենահայտնի աստղերի, իրադարձությունների, միջադեպերի, հարսանիքների ցուցակը, որի երկու կատեգորիաներում առաջատարի դիրքերում հայտնվել է Քիմ Քարդաշյանը։

Ջենիֆեր Լոուրենս

Google-ում ամենաշատ փնտրված անունների ցանկի առաջին տեղում հայտնվել է Ջենիֆեր Լոուրենսը՝ առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած Քիմից։

Քիմ Քարդաշյան

Այս նույն ցուցակում հայտնվել են նաեւ Թրեյսի Մորգանը, Ջարեդ Լետոն, Լորդը, Մեթյու ՄաքՔոնահին, Ռենե Զելվեգերը եւ Ամալ Քունին։

Ջարեդ Լետո

Քիմը գլխավորում է ամենահայտնի հարսանիքները անվանակարգը՝ առաջ անցնելով Ջորջ եւ Ամալ Քլունիներին, ինչպես նաեւ Անջելինա Ջոլիին եւ Բրեդ Փիթին։

Քիմ եւ Քանիե Ուեսթեր

Google-ում շատ հաճախ փնտրել են նաեւ Say Something, Anaconda, Happy, Blank Space, Royals, Dark Horse, Bang Bang եւ Wrecking Ball երգերի բառերը։

Անջելինա եւ Բրեդ

Առավել հաճախ օգտատերերը հարցում են արել Ռոբին Ուիլյամսի, Էբոլայի, Կոնչիտա Վյուրսթի, Իսլամական հանրապետության, Ice Bucket Challenge-ի եւ Սոչիում անցկացված Օլիմպիական խաղերի մասին։

Ջորջ եւ Ամալ Քլունիներ

 

Աղբյուրը՝ E!Online



© NEWS.am STYLE