Համացանցում հայտնվել են կադրեր՝ նոր «Բոնդի» նկարահանումներից

12:06   17 դեկտեմբերի, 2014

Վերջերս հայտնել ենք, որ համացանցում հայտնվել է գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր «Սպեկտր» ֆիլմի սցենարըEntertainment Weekly տեղեկացրել է, որ սցենարը համացանցում տեղադրել են Sony Pictures-ի սերվերի վրա հարձակված հաքերները:

Օրեր առաջ Լոնդոնում սկսել են ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Պապարացիները կարողացել են «բռնացնել» Դենիել Քրեյգին եւ Ռորի Քիներին, ովքեր նկարահանող խմբի հետ նավարկել են Թեմզայով։  

Daily Mail հայտնել է, որ 46-ամյա Քրեյգը հայտարարել է, որ 007 գործակալի մասին պատմող նոր ֆիլմը գերազանցելու է նախորդ մասերին, անգամ «Կոորդինատները՝ Սքայֆոլ» ֆիլմին, որը մոտ մեկ միլիարդ դոլարի եկամուտ է ունեցել։  



© NEWS.am STYLE