Նյու Յորքում չեղյալ են հայտարարել Կիմ Չեն Ինի մահափորձի մասին ֆիլմը՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով

14:11   17 դեկտեմբերի, 2014

ԱՄՆ-ում հաքերների բարձրացրած սկանդալը նոր ընթացք է ստացել։ Նոյեմբերի վերջին հայտնի է դարձել, որ հաքերները հարձակվել են  Sony Pictures studio-ի սերվերի վրա եւ գողացել Անջելինա Ջոլիի եւ Քամերոն Դիասի անձնական տվյալները Սիլվեսթեր Սթալոնեի, սոց. ապահովագրության համարները։ Այս ամենից բացի, հաքերների հրապարակած տեղեկատվության մեջ վիրավորական խոսքեր կային Անջելինա Ջոլիի մասին։

Պարզվել է, որ այս ընկերության սերվերը ջարդել են հյուսիսկորեական հաքերները, ովքեր պահանջում են ետ կանչել ու չցուցադրել«Հարցազրույց» ֆիլմը, որը պատմում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահափորձի մասին։ Եվ արդյունքում հաքերները հաղթեցին, քանի որ ֆիլմը չի ցուցադրվի Ասիայում։

Երեկ այս ֆիլմի Կիմ Չեն Ինի մահվան տեսարանը հաքերները հրապարակել էին Gawker բլոգում։

Այժմ Variety-ին հայտնել է, որ Նյու Յորքում չեղյալ են հայտարարել «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան։ Այս լուրը տարածել է Sunshine Cinema-ի մամլո-քարտուղարը։ Ըստ նրա փոխանցմամբ՝ Sony ընկերության վրա հարձակված հաքերները սպառնացել են, որ ահաբեկչական ակտ կկազմակերպեն ընդդեմ այն կինոթատրոնների, որոնք կցուցադրեն  Կիմ Չեն Ինի մահափորձի մասին պատմող ֆիլմը։



© NEWS.am STYLE