2014-ի կորուստները՝ Հայաստանում եւ աշխարհում

14:20   17 դեկտեմբերի, 2014

2014 թվականը մոտենում է ավարտին՝ իր տեղը զիջելով 2015-ին՝ Այծի տարուն: Ցավոք, Ձիու տարվա ընթացքում հայ ազգն ու աշխարհն ունեցան կորուստներ: Հայտնի արվեստագետներից, թատրոնի, կինոյի  եւ երաժշտական աշխարհի ներկայացուցիչներից ոմանք հրաժեշտ տվեցին կյանքին այս տարի:


Հենց տարեսկզբին՝ հունվարին, կյանքից հեռացավ ԵԿԹՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Հունվարին եւս մեկ կորուստ ունեցանք՝ մահացավ գրող Լեւոն Խեչոյանը:

Օրեր անց եւս մեկ գույժ հնչեց՝ մահացել էր անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:

2014-ի գարնանը երեք կորուստ ունեցանք՝  կյանքից հեռացան քանդակագործ Արա Շիրազն ու կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը, իսկ մայիսին իր մահկանացուն կնքեց ծիծաղի թագուհին՝ Սվետլանա Գրիգորյանը:

Օգոստոսին հայտնի դարձավ, որ մահացել է «Գոհար»-ի գեղարվստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սեպուհ Աբգարյանը:

Նոյեմբերին ԱՄՆ-ում քաղցկեղից մահացավ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ կարգին Հասոն:

Դեկտեմբերի 7-ին 55 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանը:


Ինչպես արդեն նշեցինք, 2014-ին կյանքից հեռացան նաեւ համաշխարհային մեծության հայտնիներ:

2014-ի ապրիլի 17-ին աշխարհը կորցրեց հռչակավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին:

Ամռանը կյանքից հեռացավ հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսը: Նա ինքնասպան էր եղել:

Սեպտեմբեր ամսվա սկզբին Նյու Յորքում մահացավ ամերիկացի հայտնի դերասանուհի եւ հաղորդավար Ջոան Ռիվերզը։ 

Հոկտեմբերին 82 տարեկան հասակում մահացավ հայտնի դիզայներ Օսկար դե լա Ռենտան:

Նույն ամսում 40 տարեկանում քնած ժամանակ մահացավ դերասանուհի Սառա Գոլդբերգը:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE