Ջեքի Չանի մասնակցությամբ ֆիլմը նկարահանելիս կինոօպերատորը խեղդվել է

16:10   17 դեկտեմբերի, 2014

Հոնկոնգում Ջեքի Չանի մասնակցությամբ նոր մարտաֆիլմի նկարահանման ժամանակ խեղդվել է 51-ամյա կինոօպերատոր Չան Կվոկ Հունգը, հայտնել է South China Morning Post-ը։

Տղամարդը խեղդվել է Հոնկոնգի Լանտաու կղզում Ռենի Հարլինգի «Հետքով» ֆիլմի նկարահանումներն իրականացնելիս։ Հանկարծ նկարահանող խմբի նավը շրջվել է եւ սկսել խորտակվել։  

Նկարահանող խմբի մյուս մասնակիցներից ուրիշ ոչ մեկ չի տուժել։ Բոլորը կարողացել են ետ վերադառնալ ափ։ Ջեքի Չանը նավի վրա չի եղել։



© NEWS.am STYLE