Ալլա Պուգաչովայի նախկին սիրեկանը փախել է հիվանդանոցից

16:32   17 դեկտեմբերի, 2014

53-ամյա ռուս երաժիշտ, երգահան, դաշնակահար, երգիչ եւ գործիքավորող Սերգեյ Չելոբանովը, ով մեծ ճանաչում է ձեռք բերել 90-ականներին Ալլա Պուգաչովայի հետ զուգերգ ձայնագրելուց հետո, փախել է հիվանդանոցից։

Նշենք, որ 90-ականներին լուրեր էին պտտվում, որ Սերգեյը սիրավեպ է սկսել Պրիմադոննայի հետ, սակայն նրանց հարաբերությունները ինչպես անսպասելի սկսել էին, այնպես էլ անսպասելի ավարտվեցին։ Այնուհետեւ Սերգեյը ոչ մի գործունեություն չէր ծավալում, բայց որոշ ժամանակ անց նա հայտարարեց, որ վերադառնում է շոու-բիզնես։ Բայց իր հարբեցողության պատճառով նա շատ հաճախ հայտնվում էր մի շարք սկանդալների կենտրոնում։

 Իսկ այժմ Չելոբանովը վեճի է բռնվել Բալկովո քաղաքում։

«Կարծես թե, ինչ-որ մեկի հետ վիճել է, հետո հայտնվել հիվանդանոցում։ Ճիշտ է, մեզ ասել են, որ հաջորդ օրը նա այնտեղից փախել է, բայց թե իրականում ինչ է նրա հետ պատահել, ոչ մեկ չգիտի։ Հավանաբար խմել է եւ ցանկացել քաջագործություն անել»,- նրա պրոդյուսերի խոսքերը մեջբերել է «Экспресс-газета»-ն։



© NEWS.am STYLE