Համացանցում է հայտնվել «Գահերի խաղի» հինգերորդ եթերաշրջանի անոնսը

17:10   17 դեկտեմբերի, 2014

ThreeEyedRaven.com կայքում հայտնվել է «Գահերի խաղի»  հինգերորդ եթերաշրջանի առաջին անոնսը, հայտնել է The Hollywood Reporter-ը։

Այս կարճ հոլովակում երեւում են սերիալի հերոսները՝ Սանսա Սթարքը (Սոֆի Թյորներ), Տիրիոն Լանիսթերը (Պիտեր Դինքլեյջ), մեծ գիրքն ու անհանգիստ ագռավը։

Հիշեցնենք, որ «Գահերի խաղ» սերիալի հինգերորդ եթերաշրջանն ունի իր առանձին կայքը, որը մուտք գործելու համար անպայման պետք է գրանցվել։ Ի դեպ, կայքում կարելի է նաեւ բաժանորդագրվել ՍՄՍ հաղորդագրությունների միջոցով, որը հասանելի է բոլոր պետությունների համար։

 



© NEWS.am STYLE