Տիգրան Քյոսայան. «Նման փոխարժեքով արժույթ գնել եւ մտածել, որ դու «ապահով ես»՝ իսկական անհեթեթություն է»

17:34   17 դեկտեմբերի, 2014

Եվրոյի եւ դոլարի փոխարժեքն ու ապրանքների գները այնքան են բարձրացրել, որ արդեն տիեզերք են հասել։ Այս մասին երեկ իրենց կարծիքն են արտահայտել ռուսական շոու-բիզնեսի մի շարք հայտնի դեմքեր։

Սկզբում ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը կիսվեց Ռուսաստանում տիրող տնտեսական իրավիճակին վերաբերող իր մտքերով, այնուհետեւ նրան միացավ նաեւ Տիգրան Քյոսայանը։

«Նման փոխարժեքով արժույթ գնել եւ մտածել, որ դու «ապահով ես»՝ իսկական անհեթեթություն է։ Խուճապ. սա է չարիքը»,- գրել է ռեժիսորը։

Իսկ Գարիկ Խարլամովը չի կորցրել իր հումորի զգացումը եւ մի բանաստեղծություն է գրել այս մասին։

«Не могу я спать, мыслями гоним, доллар - 65, евро- 81! Милости просим, это просто жесть, доллар 68, евро - 86!»

 

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE