2015-Ի ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   18 դեկտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

2015 թվականին ֆինանսական առումով Խոյերն առանձնապես ցնծության մեջ չեն լինի: Մեծ եւ չարդարացված ծախսեր, հաշիվների անընդհատ ստուգում. այս ամենը կուղեկցի ձեզ տարվա սկզբին: Աստղերը հուշում են խելահեղ գտնվել եւ նախքան ինչ-որ բան գնելը կամ, օրինակ, պարտքով գումար տալը, մի լավ մտածել, թե արդոյք դա ձեզ անհրաժեշտ է: Հենց այնպես մի վատնեք ձեր գումարը: Խոշոր գնումները հետաձգեք ավելի լավ ժամանակների համար: 

ՑԼԵՐ

2015-ին Ցլերի ֆինանսական վիճակը բավական կայուն կլինի: Սակայն պետք չէ հուսալ, թե գումարը օդից կընկնի ձեզ մոտ: Դուք ստիպված կլինեք շատ ժամանակ եւ ջանքեր գործադրել, եթե ցանկանում եք բարելավել ձեր ֆինանսական բարեկեցությունը: Հիշեք, որ անշարժ քարի տակով ջուր չի հոսում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

2015-ին Երկվորյակները ստիպված կլինեն բավարարվել միայն իրենց աշխատավարձով: Ձեր դրամապանակի պարունակությունը հենց այնպես չի ավելանա: Սակայն պետք չէ հուսահատվել: Ձեր բյուջեն կայուն կլինի՝ առանց որեւէ տատանումների:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դրամապանակի ինչ պարունակությամբ որ դիմավորեք 2015 թվականը, նույն  պարունակությամբ էլ կշարունակվի տարին: Սակայն զգույշ եղեք ձեր ծախսերի հարցում: Հնարավոր է դուք խոշոր գնումներ կատարեք՝ մոռանալով, որ ձեր բյուջեն անսահամանփակ չէ: Հենց սա կխանգարի ձեզ գալիք տարում: Աստղերը հուշում են խելամտորեն ծախսել գումարը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

2015-ին հնարավոր է Առյուծները սահմանափակումներ ունենան իրենց ֆինանսական ծախսերի հարցում: Սակայն չարժե անհանգստանալ: Իրականում դուք փողի պակաս չեք զգա, պարզապես զգացողությունների ճնշման տակ դուք կհաշվեք ձեր եկամուտը առավել հաճախ, քնա սովորաբար անում եք: Մի մոռացեք, որ որոշ մարդկանց մոտ ֆինանսական վիճակն առավել տխուր է, քան ձերը եւ ուրախացեք նրանով, ինչ ունեք:

ԿՈՒՅՍԵՐ

2015-ին ֆինանսական առումով դուք ե'ւ տխրելու, ե'ւ ուրախանալու առիթներ կունենաք: Մոլորակներից Նեպտունն է, որը ազդեցություն կունենա հորոսկոպի ձեր նշանի վրա: Այս մոլորակը բնութագրվում է երկու ազդեցությամբ՝ այն կարող է ձեզ ինչպես հաջողություն բերել, այնպես էլ դժվարություններ: Այնպես որ, հեշտ վաստակած գումարի համար ուրախանալուց առաջ մտածեք, թե արդյոք դա ձեզ դժբախտություն չի բերի:

ԿՇԵՌՔՆԵՐ

2015-ի ֆինանսական հորոսկոպի համաձայն՝ ձեր ֆինանսական բարեկեցությունը կախված կլինի բացառապես ձեզանից: Դուք պետք է իմանաք դա եւ առիթը բաց չթողնեք ձեր ֆինանսականը բարելավելու համար: Այստեղ արժե ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա՝ պետք է զգույշ լինել ռիսկային գործերի եւ խոշոր ձեռքբերումների հարցում: Նախքան գործարքներ անելը, կշռադատեք բոլոր կողմ եւ դեմ հանգամանքները:

ԿԱՐԻճՆԵՐ

Եթե նախկինում դուք ճիշտ էիք տնօրինել ձեր գումարը եւ խելամիտ գնումներ կատարել, ապա ձեր ֆինանսական վիճակը 2015 թվականին կլինի բավականին կայուն: Սակայն եթե դուք այդքան էլ խելամիտ չեք գտնվել ծախսերի հարցում, ապա մեծ է հավանականությունը, որ կբախվեք դժվարությունների հետ: Սակայն այդ դժվարությունները կարելի է հեշտ լուծել: Պետք է պարզապես կրճատել ծախսերը, ինչը ձեզ համար մի փոքր դժվար կլինի, քանի որ 2015-ին դուք տարված կլինեք ձեր կուտակած գումարը վատնելու ցանկությամբ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

2015-ին Աղեղնավորները հաճելի եկամուտներ կունենան, սակայն մինչ այդ դուք ստիպված կլինեք որոշ չնախատեսված ծախսեր անել: Բայց տխրել պետք չէ. ուրեմն բարին դա է: Աշխատեք պահպանել ձեր դեմքի ժպիտը, որպեսզի հաջողությունը ձեզ ժպտա:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

2015-ին նյութական խնդիրները ձեզ չեն անհանգստացնի, քանի որ աստղերը կանխատեսում են եկամտի աճ: Հաջողությունը կժպտա ձեզ, իսկ որոշ ֆինանսական խնդիրներ բարեհաջող լուծում կստանան: Հավանական են խոշոր գնումները՝ անշարժ գույք, ավտոմեքենա եւ այլն:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ցավոք, 2015-ին աստղերը Ջրհոսների համար ֆինանսական հարցերում նոր հեռանկարներ չեն կանխատեսում: Ամենայն հավանականությամբ, դա հետեւանք է նախորդ ամիսներին ձեր կատարած ծախսերի: Սակայն չարժե չափից դուրս շատ խնայողություններ կատարել, պարզապես պետք է մի փոքր զգույշ լինել ծախսերի հարցում:

ՁԿՆԵՐ 

Ձկների ֆինանսական վիճակը 2015 թվականին կբարելավվի: Դուք ոչ միայն կամրապնդեք ձեր եկամուտները, այլեւ հնարավորություն կունենաք ավելացնել դրանք: Դա կլինի նոր գործարքների, հին պարտքերի վերադարձման կամ աշխատավարձի բարձրացման տեսքով:  

Աղբյուրը՝  chtojebudet.ru



© NEWS.am STYLE