Առնոլդ Շվարցենեգերի որդին եւ Մայլի Սայրուսը պատրաստվում են ամուսնանա՞լ

14:33   18 դեկտեմբերի, 2014

Նոյեմբերին պապարացիները Մայլի Սայրուսին մի քանի անգամ «բռնացրել» էին Առնոլդ Շվարցենեգերի որդու՝ Պատրիկ Շվարցենեգերի հետ համբուրվելիս։ Հետո լուրեր սկսեցին տարածվել, որ Մայլին հղի է։

Իսկ այժմ Hollywood Life-ը տեղեկացրել է, որ զույգը հավանաբար պատրաստվում է ամուսնանալ։

Պապարացիները տեսել են, թե ինչպես են Սայրուսն ու Պատրիկը Բեւերլի Հիլսում պտտվելիս կանգնել հարսանեկան զգեստների բուտիկներից մեկի առաջ եւ սկսել նայել զզգեստները։

Բացի այդ, Մայլիի մտերիմները հայտնել են, որ սկանդալային երգչուհին շատ լուրջ է վերաբերում իր եւ Պատրիկի հարաբերություններին։  



© NEWS.am STYLE