Ի՞նչ հագնել այսօր

10:02   18 դեկտեմբերի, 2014

Քիչ հագուստը չի կարող խնդիր լինել, երբ գիտես, թե ինչն ինչի հետ համադրել, որպեսզի ամեն անգամ նորովի ներկայանաս: Այդ հարցում ձեզ կօգնի NEWS. am STYLE-ը, որը յուրաքանչյուր օր ներկայացնում է հագուստի գրագետ ու ոճային համադրություններ: Այսօրվա համար ընտրել ենք հինգ այդպիսի լուք:

Look N1

Սառը մոխրագույնի համադրությունը վառ վարդագույնի հետ անչափ հետաքրքիր ու ոճային կդիտվի ձմեռային այս օրերին: Նման լուքը հարմար է դասի, աշխատանքի, տարբեր հանդիպումների եւ ցեկույթների համար:

Look N2

Թեեւ ցուրտ եղանակին բաց գույնի հագուստը չի խրախուսվում, բայց դա նորաձեւ աղջիկների համար չէ: Այս սեզոնին անչափ արդիական են պաստելային երանգները, այնպես որ՝ համարձակորեն նման լուք ընտրեք ձեր առօրյայի եւ գործերի համար:

Look N3

Իսկ այս լուքը վառ գույների եւ ազատ ոճի սիրահարների համար է: Նման լուքով հաստատ չեք ձանձրանա՝ ուր էլ որ գնաք:

Look N4

Ձմեռային եւս մեկ հետաքրքիր լուք՝ այս անգամ էլեգանտությունը կարեւորող կանանց եւ աղջիկների համար: Նման տեսքով կարող եք մասնակցել ինչպես գործնական հանդիպումների, գնալ աշխատանքի կամ դասի, այնպես էլ անցկացնել ժամանցը:

Look N5

Եվ մեր լուքերը եզրափակում ենք այս սուպերէլեգանտ կերպարով: Սեւի եւ կանաչի նրբաճաշակ համադրությունը տեղին կլինի հատկապես երեկոյան:



© NEWS.am STYLE