Հաքերները համացանցում տեղադրել են Մադոննայի նոր ալբոմը

10:27   18 դեկտեմբերի, 2014

Կիբերհանցագործները համացանցում տեղադրել են Մադոննայի նոր «Unapologetic Bitch» ալբոմը, որը պետք է թողարկվեր 2015թ-ին։

Music Times-ը հայտնել է, որ այս ալբոմի 13 երգերը կարելի է ազատ ներբեռնել Համացանցից։

Երգչուհին դեռ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի տվել, իսկ նրա մենեջերը իր Twitter-ում գրել է, որ մտադիր է գտնել հաքերներին։

«Ես շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրին, ով կկարողանա մեզ օգնել այդ մարդկանց գտնելու հարցում»։

Իսկ Billboard-ն իր հերթին տեղեկացրել է, որ այս ալբոմում ընդգրկված է նաեւ Նիքի Մինաժի եւ Մադոննայի զուգերգը։



© NEWS.am STYLE