Բրեդ Փիթը դարձավ 51 տարեկան

12:03   18 դեկտեմբերի, 2014

Այսօր հոլիվուդյան հայտնի աստղ, սրտակեր Բրեդ Փիթի ծննդյան 51-րդ տարեդարձն է։ Առաջարկում ենք վերհիշել նրա լավագույն դերերը։

«Յոթ»

«Թելման եւ Լուիզան»

«Մարտական ակումբ»

«Աշնանային լեգենդներ»

Ուիլյամ Բրեդլի «Բրեդ» Փիթը ծնվել է 1963թ-ի դեկտեմբերի 18-ին Շաունի քաղաքում (Օկլահոմա, ԱՄՆ) ինժեներների ընտանիքում։ Դպրոցում Բրեդը շատ ակտիվ ու աշխույժ երեխա է եղել եւ հետաքրքրվել է սպորտով ու քաղաքականությամբ։ Համալսարանում նա սովորել է լրագրության բաժնում, յուրացրել նաեւ գովազդային գործը։ Իսկ բուհն ավարտելուց հետո որոշել է նվաճել Հոլիվուդը։ 

 «Տեր եւ տիկին Սմիթներ»

 «Օուշենի 11 ընկերները» 

«Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»

Մինչ ճանաչված դերասան դառնալը  Փիթը օրվա հաց վաստակելու համար մի շարք ծանր աշխատանքներ է կատարել. օրինակ, աշխատել է որպես վարորդ, ինչպես նաեւ հագել հատուկ զգեստ ու կանգնել ռեստորանի առաջ եւ հրավիրել մարդկանց ռեստորան։ Սակայն դերասանական կուրսերն ավարտելուց հետո նրան առաջարկում են խաղալ «Դալաս» հեռուստասերիալում։

1990-ականները մեծ հաջողություն են բերում նրան եւ հենց այս շրջանում նա խաղում է «Այնտեղ, որտեղ հոսում է գետը», «Աշնանային լեգենդներ», «Հարցազրույց արնախումի հետ» եւ այլ ֆիլմերում։ 1995թ-ին նա առաջին անգամ առաջադրվում է «Օսկարի» արժանանալու համար, իսկ People եւ Empire ամսագրերը նրան ընդգրկում են կինոյի պատմության ամենասեքսուալ դերասանների շարքում։

«Կարդալուց հետո այրել»

«12 տարվա ստրկություն»

«Յոթ տարի Տիբեթում»

«Յոթ տարի Տիբեթում» ֆիլմի թողարկվելուց հետո Չինաստանի կառավարությունը արգելել է դերասանին Չինաստան գնալ։



© NEWS.am STYLE