Վալերիայի ամուսինը մեկնաբանել է Վոլոչկովայի ներողությունը՝ երգչուհուն «քաղաքական մարմնավաճառուհի» ասելու համար

14:10   18 դեկտեմբերի, 2014

Օգոստոսի վերջին եւ սեպտեմբերին ռուսական շոու-բիզնեսում նոր «աստղային պատերազմ էր» սկսվել Վալերիայի եւ Անաստասիա Վոլոչկովայի միջեւ։  Պարուհին Վալերիային «քաղաքական մարմնավաճառուհի» էր անվանել, ինչը դուր չէր եկել ոչ միայն երգչուհուն, այլեւ նրա ամուսնուն՝ Իոսիֆ Պրիգոժինին։ Վոլոչկովայի եւ երգչուհու միջեւ ծագած վեճից հետո պարուհին ուղիղ եթերով ներողություն էր խնդրել եւ կոչ արել այլեւս «չպայքարել» միմյանց դեմ։

Սակայն Նաստյայի երկրպագուները մինչ այսօր չէին հասկացել, թե ինչն է ստիպել պարուհուն փոխել իր դիրքորոշումը։  Այս հարցին «Собеседника»-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է Վալերիայի ամուսինը։

«Շատ դժվար է վտարանդի մարդու ձեւով ապրել սեփական երկրում։ Հավանաբար նա հասկացել է իր սխալը։ Կարծում եմ, որ ինչ-թր մեկը դրդել էր նրան այդ քայլին դիմել, քանի որ մեր ասպարեզում շատ «բարին կամեցողներ» կան։ Կարող եմ ասել, որ նա մեր դեմ ոչինչ չի ունեցել, պարզապես մեծ հիմարություն է արել։

Մարդիկ Վալերիային մեղադրում էին Ուկրաինայի անկման մեջ։ Սկզբում ես բարկանում էի, իսկ հետո ավելի ու ավելի հանգիստ էի վերաբերում դրան՝ փորձելով խնայել նյարդերս։ Անցավ որոշ ժամանակ եւ նա հասկացավ, որ սխալ է եւ ներողություն խնդրեց. սա մեծ առաջընթաց է։ Ինչպես Աստվածաշնչում է գրված «Սովորիր ներել, որ քեզ էլ ներեն»։ Շուտով Ամանոր է եւ Նոր տարին պետք է բարձր տրամադրությամբ դիմավորել»։,-պատասխանել է Պրիգոժինը։



© NEWS.am STYLE