64-ամյա Սթիվի Ուանդերը իններորդ անգամ հայր է դարձել

13:03   18 դեկտեմբերի, 2014

Ամերիկյան հայտնի աստղ, 64-ամյա Սթիվի Ուանդերը իններորդ անգամ հայր է դարձել։  EOnline հայտնել է, որ Ուանդերի 40-ամյա ընտրյալը՝ Թոմիկա Ռոբին Բրասին, նրան դուստր է պարգեւել, ում անվանակոչել են Նիա։

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ արտիստը եռյակ է ունենալու, բայց Ուանդերը հերքել է այս տեղեկատվությունը։

Նշենք, որ Գրեմիի արժանացած Սթիվի Ուանդերը նախկինում ամուսնացած է եղել երկու անգամ. 1970-1971թթ-ին Սիրետա Ռայթի եւ 2001-2012թթ –ին Միլարդ Մորիսի հետ։  Թոմիկա Ռոբին Բրասիի հետ նրանց հարաբերությունները օրինականացված չեն։

 



© NEWS.am STYLE