Մադոննա. «Իմ ալբոմը գողացել են. սա բռնություն եւ ահաբեկչություն է»

16:09   18 դեկտեմբերի, 2014

Երեկ կիբերհանցագործները համացանցում տեղադրել էին Մադոննայի նոր ալբոմը «Unapologetic Bitch» ալբոմը, որը պետք է թողարկվեր 2015թ-ին։

Երգչուհին Instagram-ում մեկնաբանել է կատարվածը եւ որակել այն բռնություն եւ ահաբեկչություն, հայտնել է Daily Mail-ը։

«Սա իսկական բռնություն է։ Ալբոմում երգերի դեմո տարբերակներն են եղել, որոնց կեսը չեն ընդգրկվի ալբոմի վերջնական տարբերակի մեջ։ Սա ահաբեկչության մի տեսակ է։ Ինչու՞ են մարդիկ ցանկանում վերացնել ստեղծագործական  աշխատանքը։ Ինչու՞ են մարդիկ սիրում գողանալ։ Ինչու՞ չեն թողնում ավարտել ալբոմը»,-գրել է երգչուհին։

Ի դեպ, այս ալբոմի մեջ ներառված 13 երգ հայտնվել են համցանցում։ 



© NEWS.am STYLE