Ռոման Աբրամովիչի ընկերուհին դավաճանե՞լ է նրան Լեոնարդո դի Կապրիոյի հետ

15:32   18 դեկտեմբերի, 2014

Պապարացիները «Չելսի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի ընկերուհուն՝ Դաշա Ժուկովային, «բռնացրել են» 40-ամյա Լեոնարդո դի Կապրիոյի հետ։

Super-ը տեղեկացրել է, որ հոլիվուդյան աստղին եւ Դաշային բռնացրել են այն պահին, երբ նրանք միասին դուրս են եկել Նյու Յորքի հյուրանոցներից մեկից։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս լուրեր էին տարածվել, որ Աբրամովիչը բաժանվել է իր ընկերուհուց, ով նաեւ նրա երկու երեխաների մայրն է։ Սակայն օլիգարխի ներկայացուցիչները հերքել էին այդ լուրը։

Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ Դի Կապրիոն մոտ մեկ ու կես տարի հանդիպելուց հետո բաժանվել է իր ընկերուհուց՝ մոդել Թոնի Գարնից։



© NEWS.am STYLE