Դմիտրի Շեպելեւը երկրորդ երեխան է ցանկանում Ժաննա Ֆրիսկեից

17:43   18 դեկտեմբերի, 2014

Ժաննա Ֆրիսկեի ամուսինը՝ Դմիտրի Շեպելեւը, ОК! ամսագրին պատմել է իրենց ապագա պլանների մասին։

Ըստ Ivona-ի՝ Դմիտրին հայտնել է, որ նրանք Ամանորը նշելու են ընտանեկան միջավայրում ։ Նա նաեւ խոստովանել է, որ Ամանորին Ժաննա Ֆրիսկեից երկրորդ երեխան է ցանկանում։

Շոումենը նշել է, որ իրենց որդու լույս աշխարհ գալուց հետո նրա կյանքը մեծապես փոխվել է, եւ նա շատ ուրախ է դրա համար։ Դմիտրին հետեւում է որդու ամեն քայլին, ինչպես է նա մեծանում, փոխվում, նոր բաներ սովորում  եւ ճանաչում աշխարհը։



© NEWS.am STYLE