«Նոր տարուն վերաբերեք որպես դիետայի». Ջուսի խորհուրդը՝ թանկացումների դեմ

14:54   18 դեկտեմբերի, 2014

Երգչուհի Ջուսը խորհուրդ է տալիս Ամանորին վերաբերել որպես դիետա։ Այս մասին երգչուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով թանկացումներին եւ դրա հետ կապված աժիոտաժին։

«Երեխեք ջան, մի մտածեք։ Կարեւոր չէ Նոր տարվա սեղանը լինի լեփլեցուն ուտեստներով, որ տարին լավ անցնի։ Կարեւորը՝ եղեք լավատես եւ ուրախ Նոր տարուն։ Հիշեք՝ մենք ավելի վատ տարիներ ենք ունեցել, եւ մենք ուժեղ ենք հոգով։

Հ.Գ. Այս Նոր տարվան նայեք դրական։ Նոր տարուն վերաբերեք որպես դիետայի»։



© NEWS.am STYLE