Անաստասիա Վոլոչկովան երազում է թուրքական նվերի մասին

17:14   18 դեկտեմբերի, 2014

Անաստասիա Վոլոչկովան ներկայացրել է, թե ինչպիսի նվեր է ցանկանում ստանալ Ամանորի կապակցությամբ։

Վոլոչկովան խոստովանել է, որ իրեն դուր է գալիս թուրքական մշակույթը, շատ է սիրում նարգիլե եւ ցանկանում է այս տարի արեւելյան նվեր տեսնել տոնածառի տակ։ Նաստյան ցույց է տվել այն նվերի լուսանկարը, որը նա երազում է ստանալ։

Վոլոչկովան լուսանկարել ու ցուցադրել է խանութներից մեկում տեղ գտած թուրքական անկյունը եւ գրել.

«Սա այսօր տեսա խանութում եւ հասկացա, որ հենց ինձ համար է։ Հավատում եմ, որ այսպիսի նվեր կստանամ Նոր տարվա առթիվ»,-ասել է Նաստյան։



© NEWS.am STYLE