Անիտա Ցոյը կազմել է 2015թ-ի հորոսկոպը

11:35   19 դեկտեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Անիտա Ցոյը սկսել է աստղագուշակությամբ զբաղվել եւ կազմել է 2015թ-ի հորոսկոպը։

«Ըստ արեւելյան հորոսկոպի՝ 2015թ-ը «Փայտե այծի» տարի է, որն ունի իրեն բնորոշ մի շարք յուրահատկություններ։ Մի կողմից այծը շատ բարի ու խաղաղասեր կենդանի է, իսկ մյուս կողմից՝ երբ նա հայտնվում է դժվար իրավիճակներում, նա կարող է կամակորություն, անհավասարակշռված վարքագիծ եւ անինքնուրույնություն ցուցաբերել։ Փայտե այծը չի սիրում պայքարել ու դժվարություններ հաղթահարել եւ նախընտրում է ապրել կանաչ մարգագետիններում. նա հուսով է, որ խնդիրներն ուրիշները կլուծեն։

Հաջորդ տարի այծը հովանավորելու է տաղանդավոր եւ շնորհ ունեցող մարդկանց։ 2015թ-ը հաջող կլինի բարի մարդկանց եւ մարդասերների համար։ Սուր ու գերլարված իրավիճակներ քիչ կլինեն։ կարելի է նաեւ գիտության եւ մշակույթի զարգացում ակնկալել»,- երգչուհու խոսքերը մեջբերել է «Собеседник»-ը։

 

 



© NEWS.am STYLE