Սերժ Թանգյանը երաժշտություն է գրել նոր տեսախաղի համար

23:06   18 դեկտեմբերի, 2012

Հայտնի կոմպոզիտոր եւ երաժիշտ Սերժ Թանգյանը երաժշտություն է գրել  «Morning Star» նոր տեսախաղի համար, որը կթողարկվի հաջորդ տարվա գարնանը:

«Ինձ իսկապես դուր է գալիս  երաժշտություն գրել «Morning Star» խաղի համար, քանի որ դա ինձ  հնարավորություն է տալիս  նոր երաժշտական աշխարհներ ստեղծել` ի լրումն նոր վիզուալ աշխարհների, որոնք կան խաղում»,-ասել է Թանգյանը:

Անցած շաբաթ  խաղի արտադրող «Industrial Toys»-ը  Թանգյանի երաժշտությամբ  թրեյլեր է թողարկել:

«Մենք Սերժի մեծ երկրպագուն ենք: Նրա հետ համգործակցությունը հնարավորություն տվեց խաղը բոլորովին նոր մակարդակի հանել»,-հայտարարել է «Industrial Toys»-ի գլխավոր տնօրեն Ալեքս Սերոբյանը:

Ավելի վաղ Թանգյանը երաժշտություն էր գրել «Stranglehold» խաղի համար:



© NEWS.am STYLE