Միխայիլ Գալուստյանի անակնկալը Իլյա Ավերբուխի ծննդյան տոնի առթիվ

12:33   19 դեկտեմբերի, 2014

Երեկ օլիմպիական չեմպիոն, հայտնի պրոդյուսեր եւ գեղասահորդ Իլյա Ավերբուխի ծննդյան  41-րդ տարեդարձն էր, որը նա նշել է ընկերների հետ սահադաշտում։

Super-ը տեղեկացրել է, որ ամանորյա «Малыш и Карлсон» շոուի նկարահանման վերջին փորձի ժամանակ հայտնի գեղասահորդը շնիկ է նվեր ստացել։

Փորձից հետո շոուի բոլոր մասնակից- աստղերն ու գեղասահորդները, այդ թվում՝ Միխայիլ Գալուստյանը, շնորհավորել են նրան։

Երաժշտության ներքո, մեծ շուքով սահադաշտ են բերել մի սեւ արկղ, որից դուրս է եկել Գալուստյանն ու նվեր-շնիկը։

Բոլոր գեղասահորդները բարձրաձայն շնորհավորել են Իլյանյին, ինչը շատ զարմացրել ու երջանականցրել է չեմպիոնին։

Իլյան երկար մտածել է, թե ինչ անուն պետք է տալ շնիկին։ Այս հարցում նրան օգնել է Գալուստյանը։

— Երեւի «Գ»-ով անուն է պետք — ասել է Ավերբուխը։

— Պարտադիր չէ, — ասել է Գալուստյանը, — կարելի է «Դ»-ով, օրինակ՝ դոլար, կամ «Ռ»-ով՝ ռուբլի։

— Կարելի է նաեւ «Ն»-ով՝ նավթ, — հիշեցրել է երգիծաբանը։

Ի վերջո շնիկին անվանել են Գլաշա։



© NEWS.am STYLE