Նիքի Մինաժ՝ Roberto Cavalli-ի գարուն-ամառ 2015թ-ի գովազդային արշավի դեմք

13:12   19 դեկտեմբերի, 2014

32-ամյա ռեփ-աստղ Նիքի Մինաժը դարձել է Roberto Cavalli-ի գարուն-ամառ 2015թ-ի գովազդային արշավի դեմքը։ Ֆոտոշարքն իրականցրել է Ֆրանչեսկո Կարոզինին։

«Ես ընտրել եմ Նիքի Մինաժին, քանի որ նա ներկայացնում է ժամանակից եւ կանացի աղջկա կերպար, ով նախընտրում է Cavalli-ի ոճը։ Վերջին շրջանում մենք սովորել ենք տեսնել այնպիսի հագուստ, որը թաքցնում է կնոջ բարեմասնությունները։ Ես այս անգամ ցանկանում եմ հակառակը ներկայացնել։ Ինձ հարկավոր էր կին, ով սիրում ու գնահատում է իր մարմինը եւ չի վախենում այն ցուցադրելուց եւ իր առավելությունը դարձնելուց»,- բացատրել է 74-ամյա Կավալին։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE