Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը միասին են՝ չնայած նրանց բաժանման լուրերին

14:05   19 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի սկզբին InTouch պարբերականը ամուսնալուծել էր Քիմ Քարդաշյանին եւ Քանիե Ուեսթին։ Ամսագիրը տեղեկացրել էր, որ հայուհու ամուսնությունը  խափանվել էր դեռեւս նրանց համատեղ կյանքի վեցերորդ ամսում, իսկ հերթական վիճաբանությունից հետո Քիմն ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան։

Չնայած Քիմն ու Քանիեն այս լուրերի տարածումից հետո մոտ երկու շաբաթ միասին չէին ներկայացել հանրությանը՝ երեկ Լոս Անջելեսում պապարացիները «բռնացրել են» նրանց Barry's Bootcamp մարզասրահ գնալիս։

Daily Mail-ը նշել է, որ 37-ամյա Քանիեն, միգուցե, Սուրբ Ծնունդը ընտանիքի հետ չդիմավորի, քանի որ նա զբաղված է իր նոր ալբոմի թողարկման աշխատանքներով։

 

 

Լուսանկարները՝  AKM-GSI, X17 Online, RAAK



© NEWS.am STYLE