«Մոխրագույնի 50 երանգների» թրեյլերը դիտումների թվով ռեկորդ է սահմանել YouTube-ում

13:36   19 դեկտեմբերի, 2014

«Մոխրագույնի 50 երանգների» թրեյլերը ռեկորդ է սահմանել YouTube-ի դիտումների թվով. հոլովակը դիտել են 93 միլիոն անգամ։

The Hollywood Reporter ներկայացրել է 2014թ-ի լավագույն թրեյլերների վարկանիշային աղյուսակը։ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի, որի պրեմիերան պետք է կայանա 2015թ-ի փետրվարի 11-ին, բացարձակ ռեկորդ է սահմանել համացանցում։  

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի յոթերորդ մասի անոնսը՝ 81 միլիոն դիտում։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015թ-ի դեկտեմբերի 17-ին։

Երրորդ տեղում «Վրիժառուները 2. Ալթրոնի դարաշրջանը» ֆիլմի կինո-կոմիքսը՝ 78 միլիոն դիտում։ Ֆիլմի պրեմիերան պետք է կայանա 2015թ-ի ապրիլի 22-ին։

Ներկայացնում ենք ամբողջական ցուցակը՝

1. «Մոխրագույնի 50 երանգների» (93 միլիոն դիտում)

2. «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 7» (81 միլիոն)

3. «Վրիժառուները 2. Ալթրոնի դարաշրջանը» (78 միլիոն)

4. «Jurassic World» (64 միլիոն)

5. «Նինջա կրիաները» (58 միլիոն)

6. «Ֆորսաժ -7» (57,5 միլիոն)

7. «Մինիոններ» (54 միլիոն)

8. «Հոբիթ 3: Հինգ զորքերի մարտ» (45 միլիոն)

9. «Հիմարն ու ավելի հիմարը 2» (44 միլիոն)

10. «Ինտերստելար» (39 միլիոն)



© NEWS.am STYLE