Զանգվածային հիստերիա Փարիզում. Ռիհանայի խենթ երկրպագուները «հարձակվել են» նրա վրա

11:01   19 դեկտեմբերի, 2014

Մի զարմացեք այս ահարկու վերնագրից. վերնագիրը լիովին համապատասխանում է այն իրավիճակին, որը ստեղծվել էր երեկ Փարիզի կենտրոնում։


Ռիհանան Փարիզ էր ժամանել՝ նոր տեսահոլովակ նկարահանելու համար։

Տեսահոլովակի մի հատվածը նկարահանվել է Էյֆելյան աշտարակի մոտ։ Նկարահանումները տեւել են ընդամենը 5 րոպե, բայց այս կարճ ժամանակահատվածում երգչուհու շուրջ հավաքվել է երկրպագուների մի մեծ բանակ, եւ թիկնապահը ստիպված երգչուհուն բարձրացրել է իր ուսերին, որպեսզի նա օդային համբույրներ ուղարկի բոլորին։


Ֆրանսիական Rebelle Rihanna կայքը (Ռիհանայի ֆրանսիացի երկրպագուների կայքը) հայտնել է, որ Ռիհանան ինքն է խնդրել ու հայտնել նկարահանումների տեղն ու ժամը, որպեսզի երկրպագուները գան ու մասնակցեն իր նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին։ Ռիհանան մոտ մեկ ժամ ուշացել է, բայց մեքենայի մոտենալուն պես, նա դուրս է եկել եւ վազել իր երկրպագուների մոտ։ 



© NEWS.am STYLE