Հմայիչ Ջենիֆեր Լոպեսը, Ջենիֆեր Էնիսթոնը, Ադամ Լավինը եւ ուրիշներ՝ People Awards-ին

12:03   19 դեկտեմբերի, 2014

Հինգշաբթի Բեւերլի Հիլսում տեղի է ունեցել People ամսագրի «People Awards» մրցանակաբաշխությունը։


Մրցանակների են արժանացել Ջենիֆեր Լոպեսն ու Ջենիֆեր Էնիսթոնը։

Ջենիֆեր Լոպես

Լոպեսն այս կարեւոր միջոցառման համար ընտրել էր Zuhair Murad ապրանքանիշի զգեստ եւ ստացել «Եռակի սպառնալիք» մրցանակը, քանի որ նա շատ ճիշտ համատեղում ու համադրում  շոու-բիզնեսի տարբեր բնագավառներ։

Ջենիֆեր Էնիսթոն

Էնիսթոնը մրցանակ է ստացել, որպես տարվա լավագույն դերասանուհի՝ «Տորթ» ֆիլմում իր դերի համար։

Լավագույն դերասան ճանաչվել է Մայքլ Կիտոնը։

Ընդմիջման ժամանակ ելույթ է ունեցել Maroon 5 խումբը։

«Լավագույն կատակերգական դերասան» ճանաչվել է Քեւին Հարթը։ 

Լավագույն հեռուստատեսային դերասանուհի անվանակարգում հաղթել է Լիզա Քուդրոուն, ով հայտնի է «Ընկերներ» եւ «Վերադարձ» հեռուստասերիալների շնորհիվ։  

Լիզա Քուդրոու

Կառլի Կլոսը ճանաչվել է «տարվա մոդել», իսկ Քլոե Գրեյս Մորեցը՝ «Հաջորդ սերնդի աստղ»։

Կառլի Կլոսը

Քեյթ Ափթոն

Իսկ «People-ի ամենասեքսուալ կին» անվանակարգում հաղթել է Քեյթ Ափթոնը։

«Ոճի կուռք» դարձել է Գվեն Սթեֆանին։

 

 

Աղբյուրը՝ Just Jared, Daily Mail

Լուսանկարները՝ Filmmagic, WireImage, Getty



© NEWS.am STYLE