Տոնական դեկորացիա՝ ամենահասարակ իրերից

16:21   19 դեկտեմբերի, 2014

Ամանորին հաշված օրեր են մնացել, եւ բոլորը շտապում են ավարտին հասցնել կիսատ մնացած գործերը, գնումներ կատարել եւ զարդարել բնակարանը։ Ամանորյա դեկորացիան տոնական շունչը հաղորդելու լավագույն միջոցներից է։ Այսօր գրեթե ամեն քայլափոխի վաճառվում են տոնական զարդեր ու աքսեսուարներ, սակայն ոչինչ չի կարող փոխարինել սեփական ձեռքերով պատրաստված զարդերին, որոնք յուրօրինակ են եւ չկրկնվող։ Ստորեւ ներկայացնում ենք ամանորյա դեկորացիայի տարբերակներ, որոնք պատրաստած են ամենասովորական իրերից։

Տեսեք, թե ինչ հետաքրքիր զարդ կարող եք ստանալ շշի խցաններից։

Ոչ պակաս գեղեցիկ ու տոնական զարդարանք կստացվի նաեւ շշերից։

Եվ ապակե տարաներից, որոնք ընդամնեը պետք է զարդարել թելերով կամ ժանյակներով։

Ամանորի գույներին համապատասխան կտորները նույնպես կարող են տոնական մթնոլորտ հաղորդել ձեր բնակարանին։

Ամենասովորական կոճակների եւ ներկի օգնությամբ կարելի է հետաքրքիր տոնածառ պատրաստել։

Իսկ ձայնասկավառակից՝ փայլուն դեկորացիա։

Հին ջինսե տաբատը դեն նետելու փոխարեն դրանից կարող եք ամանորյա նվերի գուլպա պատրաստել։

Չպետքական թղթերը աղբ դառնալու փոխարեն կարող են յուրօրինակ տոնածառի վերածվել։

Իսկ վառված լամպերը՝ տոնածառի խաղալիքի։

Փայտի կտորները իրար վրա դնելով՝ կարող եք օրիգինալ տոնածառ ստանալ՝ զարդարելով այն մոմերով կամ խաղալիքներով։

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE