Լյուպիտա Նիոնգոյի կազմվածքը լավագույնն է ըստ Fitness Magazine-ի

15:40   19 դեկտեմբերի, 2014

Fitness Magazine պարբերականը կազմել է մի յուրօրինակ վարկանիշային աղյուսակ, որտեղ ընդգրկված են եղել սպորտին եւ առողջ ապրելակերպին վերաբերող անվանակարգեր։ Ընթերցողների քվեարկության արդյունքում 2014թ-ի լավագույն կազմվածքը ճանաչվել է Լյուպիտա Նիոնգոյինը։

Դերասանուհին ունի հստակ սահմանված կարգախոս, որին նա մշտապես հետեւում է. «շատ ջուր խմել, ուտել սննդարար մթերք, ամենօրյա մարզումներ, ինչպես նաեւ հանգիստ»։ Ըստ Լյուպիտայի՝ հենց այս սննդակարգն ու օրվա ռեժիմն է օգնում նրան մշտապես գեղեցիկ ու սլացիկ կազմվածք ունենալ։

 

Բացի այս անվանակարգից, կար նաեւ «մարզումերի համար լավագույն երգ» մրցանակը, որին արժանացել է Թեյլոր Սվիֆթն իր «Shake It Off» երգի համար։ Երկրորդ տեղում հայտնվել է  Իգի Ազալիան իր «Fancy» երգով։

Այս ցուցակում հայտնվել է նաեւ Կիրա Նայթլին, ում թոփլես ֆոտոշարքը Interview-ի համար համարվել է «Լավագույն էպիզոդը»։



 

Աղբյուրը՝ Fitness Magazine



© NEWS.am STYLE