Ժասմինի 17-ամյա որդին հանդիպում է «Սպարտակի» նախկին տնօրենի դստեր հետ

18:04   19 դեկտեմբերի, 2014

Ժասմինի 17-ամյա որդին՝ Միխայիլ Սեմենդուեւը, հանդիպում է «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նախկին տնօրեն Անդրեյ Չերվիչենկոյի դստեր՝ Դիանայի հետ։

Ժասմինի որդին, ով նրա հոր՝ Վյաչեսլավ Սեմենդուեւի, ինչպես նաեւ խորթ հոր՝ Իլան Շորի ունեցվածքի ժառանգորդն է, իր ամբողջ ժամանակն անցկացնում է իրենից ավելի բարձր դասարանում սովորող Դիանայի հետ։ Դասերից հետո զույգը գնում է քաղաքի լավագույն սրճարաններից կամ ռեստորաններից մեկը եւ անուշաբույր նարգիլե ծխում։

«Առաջին հերթին Դիանան Միշային գրավել է իր գեղեցկությամբ. աղջիկը ռուսական եւ թաթարական արմատներ ունի։ Բացի այդ, երիտասարդները շատ լավ մարդկային հատկանիշներ ունեն։ Սկզբում նրանք լավ ընկերներ են եղել, իսկ հետո նրանց միջեւ սիրավեպ է սկսվել»,- Super-ին ասել են Միխայիլի եւ Դիանայի ընկերները։

Երիտասարդների հարաբերությունները շատ լուրջ են։ Նրանք չեն ամաչում բարձրաձայնել իրենց սիրավեպի մասին։ Դիանայի համար Միխայիլն ամուսնու իդեալական կերպար է։



© NEWS.am STYLE