Սեմ Սմիթն առաջինն է, ում ալբոմը 2014թ-ին մեկ միլիոն օրինակով վաճառվել է եւ Բրիտանիայում, եւ ԱՄՆ-ում

17:05   19 դեկտեմբերի, 2014

Բրիտանացի երաժիշտ Սեմ Սմիթը 2014թ-ին  առաջին կատարողն է, ում ալբոմը մեկ միլիոն օրինակով վաճառվել է եւ Բրիտանաիայում, եւ ԱՄՆ-ում։

The Hollywood Reporter-ը տեղեկացրել է, որ այս շաբաթը նրա առաջին ալբոմի վաճառքի ցուցանիշը գերազանցել է միլիոնը, որը  նախկինում «անհասանելի» էր։

Ինչպես հայտնել է Սմիթը՝ նա հիացած է եւ Official Charts Company-ի ներկայացուցչին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ շնորհակալ է յուրաքանչյուրին, ով գնել է իր ալբոմը։



© NEWS.am STYLE