Քիմ Քարդաշյանի ամուսինը 74 հազար դոլար է ծախսել դստեր սուրբծննդյան նվերի համար

16:09   19 դեկտեմբերի, 2014

Մինչ Հոլիվուդում բամբասանքներ են տարածվում Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի ամուսնալուծության մասին, նրանց դուստրը՝ Նորթը, պատրաստվում է ընդունել իր սուրբծննդյան թանկարժեք նվերները։

Daily Mail-ը տեղեկացրել է, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը 74 հազար դոլար է ծախսել դստերը երջանկացնելու համար։ Ըստ աղբյուրի՝ ռեփերը 62 հազար դոլար վճարել է ադամանդներով պատրաստված պսակաթագի համար, իսկ 12 հազար դոլար էլ ծախսել է իր ամենագնացի կրկնօրինակը դստեր համար գնելու ժամանակ։

«Նա իսկական թագուհի կլինի»,- ասել է ռեփերը։

Քանիեն նաեւ մտադիր է զարմացնել իր կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, նրա համար հատուկ հագուստներ, կոշիկներ, պայուսակներ եւ այլ թանկարժեք իրեր պատվիրելով։



© NEWS.am STYLE