«Միսս աշխարհ» մրցույթում այլեւս չի անցկացվի լողազգեստների փուլը

16:36   19 դեկտեմբերի, 2014

«Միսս աշխարհ» մրցույթում այլեւս չի անցկացվի լողազգեստների փուլը։ Այս փոփոխությունը կատարվել է մահմեդական երկրների հեռուստադիտողների համար։

«Միսս աշխարհ» մրցույթի կազմակերպիչ Ջուլիա Մորլին հայտարարել է.

«Ինձ հետաքրքիր չէ մասնակիցների մարմինը: Ինձ համար կարևոր է մասնակցի ներքին աշխարհը. այն, ինչ նա խոսում է։ Մրցույթի հաղթողը պետք է լինի հասարակական ակտիվ գործիչ, լինի ճաշակով ու տաղանդավոր մարդ, իսկ նրա ֆիզիկական տվյալները երկրորդական են»,- New York Daily News-ը մեջբերել է նրա խոսքերը։

Նշենք, որ այս տարի «Միսս աշխարհ-2014» հաղթել է ՀԱՀ ներկայացնող Ռոլին Սթրոսը։

Այս տարի լողազգեստների փուլի փոխարեն անցկացվել է ծովափնյա հագուստի մրցույթ, որի լուսանկարները դեռ չեն ներկայացվել։ Ի դեպ, աղբյուրը նշել է, որ սա միգուցե պայմանվորված է, որ մրցույթն անցկացվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ օրեցօր ավելի ու ավելի է մեծանում մահմեդականների ազդեցությունը։

Կազմակերպիչների համար շատ կարեւոր է, որ այս մրցույթը նաեւ հայտնի լինի մահմեդական երկրների շրջանում, քանի որ մրցույթն այժմ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի՝ հատկապես Էրիկ Մորլիի մահից հետո (2000թ.)։ Մրցույթը կորցնում է իր հանդիսատեսին, ովքեր իրենց նախապատվությունը տալիս են «Միսս Տիեզերքին»։

The Daily Mail-ը տեղեկացրել է, որ այս տարի անգամ Մորլիի այրին անգամ 5 միլիոն դոլար վարկ է վերցրել մրցույթը կազմակերպելու համար։ Հետեւաբար, մահմեդական հեռուստադիտողները շատ կարեւոր են շոուի հետագա գործունեության համար։



© NEWS.am STYLE