Ամանորյա նախանշաններ

23:13   22 դեկտեմբերի, 2014

Որպեսզի 2015թ-ը հաջողակ լինի, ապա պետք է ծանոթանալ ամանորյա այն նախանշաններին, որոնք կարող են օգնել ձեզ ավելի բարի ու դրական զգացմունքներով լի տարի ապրել։

Այսպիսով,

Մինչ Նոր տարի պետք է ներողություն խնդրել նրանցից, ում վիրավորել կամ նեղացրել եք անցյալ տարվա ընթացքում։

Պետք չէ Նոր տարվա ընթացքում մարել հին պարտքերը. դա պետք է անել մինչ դեկտեմբերի 31-ը։  

Մինչ Ամանոր պետք է տունը կարգի բերել, հավաքել, մաքրել տան բոլոր անկյունները, լվանալ հայելիները, որպեսզի դրանք շողշողան։ Պետք է նետել բոլոր հին ու կոտրված իրերը, կաթսաները, սպասքը եւ այն ամենը, որոնք հիշեցնում են անցյալ տարվա տհաճ միջադեպերի մասին։

Դեկտեմբերի 31-ին հնարավոր է տեսնել երազ, որը կբնութագրի ամբողջ գալիք տարին։

Նոր տարին պետք  է դիմավորել նոր հագուստով։ Այդ դեպքում տարին լեցուն կլինի նոր իրադարձություններով։  

Ամանորի սեղանին պետք է անպայման միրգ, բրինձ, ցորեն եւ ընկույզ լինի, որոնք առատության եւ բարգավաճման խորհրդանիշ են։

Նոր տարվա ընթացքում հարուստ լինելու համար անհարժեշտ է Ամանորը դիմավորել նոր գուլպաներով (զուգագուլպաներով), նոր ներքնազգեստով եւ նոր սանրվածքով։ Փորձեք սեղանին մատուցել յոթ ճաշատեսակ կամ խմիչք եւ ձեր աթոռի տակ յոթ մետաղադրամ դրեք։

Նոր տարում ավելի հաջողակ լինելու համար անհարժեշտ է Ամանորի գիշերը ցանկություն պահել եւ ձախ ձեռքի ափի մեջ մետաղադրամ դնել եւ սեղմել։ Այնուհետեւ մետաղադրամը գցեք շամպայնի բաժակի մեջ եւ խմեք այն։ Մետաղադրամը դարձրեք թալիսման եւ դրանով կուլոն կամ կախազարդ պատրաստեք։

 

 

Աղբյուրը՝ abc-people.com 



© NEWS.am STYLE