Օռլանդո Բլումն առաջարկում է «Հոբիթի» հիման վրա պոռնո ֆիլմ նկարահանել

18:27   19 դեկտեմբերի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասան Օռլանդո Բլումն առաջարկում է «Հոբիթի» հիման վրա պոռնո ֆիլմ նկարահանել։ Այս մասին դերասանը ասել է Կոնան Օ 'Բրայանի շոուի ժամանակ։

The Wrap մեջբերել է դերասանի խոսքը.

«Ես վերջերս հարցազրույցի էի գնացել Էվանջելին Լիլիի եւ Լի Փեյսի հետ, ովքեր երկուսն էլ ֆիլմում էլֆերի կերպարով են։ Եվ մենք մտածեցինք՝ միգուցե կարելի է էլֆական պոռնոգրաֆիա նկարահանել։ Էլֆերը բնաջնջում են Միջերկիրը եւ տանտրիկ սեքս կիրառում»,-երեւակայել է Բլումը։



© NEWS.am STYLE