Շուշաննա Թովմասյանը, Մերի Մակարյանը, Իրինա Թովմասյանը եւ այլք՝ «Բարի Մամա»-ի բարեգործական միջոցառմանը

11:35   20 դեկտեմբերի, 2014

«ԲԱՐԻ ՄԱՄԱ» կազմակերպությունը, որի գործունեությանը NEWS.am STYLE-ն արդեն անդրադարձել է, երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Yerevan Mall-ում մեծ համերգ-ակցիայով ազդարարեց իր գործունեության պաշտոնական մեկնարկը:

Համերգին զուգահեռ, առեւտրի կենտրոնում ընթանում էր հենդ մեյդ ապրանքների վաճառք, որից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է փոքրիկներին օգնելու ծրագրին: «Բարի Մամա»-ի համերգ-ակցիային մասնակցում էին նաեւ հայտնի մարդիկ, ովքեր հանդիսանում են կազամկերպության բարի կամքի դեսպանները: Նրանց թվում են Իրինա Թովմասյանը, Մերի Մակարյանը, Շուշաննա Թովմասյանը, Ալինա Ենգոյանը եւ այլք:

Համերգի ընթացքում հավաքվածներին իրենց երգերով ուրախացրեցին Մեգին, Դալիթան, Լիդուշիկը, Էլինա Չոլխյանը, Գրիգ Բալասանյանը, ինչպես նաեւ հեքիաթային հերոսները: Համերգի ընթացքում կազմակերպվեց խաղարկություն, որի տոմսերի գումարը նույնպես ուղղվելու է բարի նպատակների իրականացմանը:

«Բարի Մամա» նախաձեռնությունը հայ մայրերի միջազգային ցանց է, որը ձեւավորվել է միայն մեկ բարի նպատակի համար, այն է՝ օգնել լքված հայ մանուկներին՝ գտնելու ջերմ օջախ եւ հոգատար ընտանիք։ «Բարի Մամա» հասարակական կառույցը ԱՄՆ-ում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ունի հայաստանյան մասնաճյուղ եւ հարյուրավոր կամավորներ աշխարհի տարբեր երկրներում։

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE