Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդը ամուսնանալու են Ամանորի գիշերը

13:06   20 դեկտեմբերի, 2014

51-ամյա Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդը ամուսնանալու են Ամանորի գիշերը։ Հարսանիքին հրավիրված են մի շարք հայտնի աստղեր, այդ թվում՝Թիմ Բարթոնը, Հելենա Բոնեմ Կարտերը, Մերիլին Մենսոնը եւ Սթիվեն Թայլերը։ Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Դեպի մասնավոր կղզում Բահամներում։

Զույգին մոտ կանգնած աղբյուրը The Sun –ին տեղեկացրել է.

«Ջոնի Դեպը սովորաբար շատ ազատ ոճի երեկոներ է կազմակերպում, հետեւաբար հյուրերին զարմացել է այն հանգամանքը, որ հարսանիքը շատ հանդիսավոր է կազմակերպվելու։ Այս անգամ նա հրավիրել է ամենամտերիմ ընկերներին ու ընտանիքի անդամներին եւ մի շքեղ երեկո է սպասվում»։ Սկզբում Դեպը մտադիր էր առանց մեծ աղմուկի կազմակերպել իր հարսանիքը, այդ պատճառով հարցազրույցների ժամանակ, նա երբեք չի նշել, որ ցանկանում է ամուսնանալ Էմբեր Հերդի հետ իր «Amber Beach» կղզում. ի դեպ, նա կղզին անվանակոչել է հենց իր ընտրյալի անունով։

Հիշեցնենք, որ Դեպի եւ Հերդի նշանադրությունը կայացել է այս տարվա սկզբին, սակայն վերջին շրջանում լուրեր էին տարածվել, որ դերասանուհին որոշել է չամուսնանալ Ջոնի Դեպի հետ։

 

Աղբյուրը՝ Times Live



© NEWS.am STYLE