Քիմ Քարդաշյան՝ Instagram-ում բաժանորդագրվածների թվով առաջատար

12:02   20 դեկտեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանը ամենահայտնի անձնավորությունն է Instagram-ում։ Այս հայտնի բլոգի աշխատակիցները սկսել են հեռացնել սպամ էջերը, որի արդյունքում մոտ 20 միլիոն օգտատեր հայտնվել են ծրագրավորողների «կրճատման տակ»։

Սա նաեւ իր ազդեցությունն է ունեցել հայտնի աստղերի բաժանորդների թվի վրա։ Օրինակ, Ջասթին Բիբերը մոտ 3.5 միլիոն բաժանորդագրված է «կորցրել», իսկ Քիմ Քարդաշյանը, չնայած «զրկվել է» մոտ 1.3 միլիոն օգտատերից, հայտնվել է առաջին տեղում՝ Instagram-ում բաժանորդագրվածների թվով։ Երկրորդում այս անգամ Բեյոնսեն է, իսկ երրորդում՝ Ջասթին Բիբերը։

 

 

Աղբյուրը՝ ibtimes.com



© NEWS.am STYLE