Ռիհանայի հարբեցող հայրը խայտառակվել է դստեր բարեգործական միջոցառմանը

14:07   20 դեկտեմբերի, 2014

Մի քանի օր առաջ Բեւերլի Հիլսում տեղի է ունեցել Ռիհանայի առաջին բարեգործական պարահանդեսը, որը երգչուհին անվանել է Diamond Ball։ Պարահանդեսին ներկա են եղել Քիմ Քարդաշյանն իր մոր՝ Քրիս Ջեների, Սալմա Հայեկն ամուսնու հետ, Նիքի Ռուդը եւ շատ այլ աստղեր։

Սակայն լրագրողներն այսօր պարզել են, որ պարահանդեսի ժամանակ Ռիհանայի հայրը՝ Ռոնալդ Ֆենտին, խայտառակվել է՝ միջոցառմանը ներկայանալով հարբած վիճակում։

Daily Mail-ը գրել է, որ  թիկնապահները ստիպված են եղել նրան դուրս հրավիրել սրահից։

«Ես մի քանի անգամ լուսանկարվեցի կարմիր գորգի վրա, խոսեցի այն աստղերի հետ, ում անձամբ ծանոթ էի։ Սակայն հանկարծ ես ընկա, եւ անվտանգության աշխատակիցները եկան ու դուրս հրավիրեցին ինձ։ Ես անգամ չհասցրեցի շփվել դստերս հետ»,- բողոքել է Ռոնալդը։

Ի դեպ, միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ռիհանայի մայրը՝ Մոնիկա Բրեյթուայթը, ինչպես նաեւ նրա եղբայրները Ռադջաթն ու Ռորին։  





© NEWS.am STYLE