Մարիամ Մերաբովան ռուսական «Ձայնը» նախագծի եզրափակչում է

11:01   20 դեկտեմբերի, 2014

Ավարտվել է ռուսական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ փուլը։ Երեկ Մարիամ Մերաբովան իր փայլուն ելույթով գերել է հանդիսատեսի եւ ժյուրիի անդամների սրտերը։ Նա կատարել է «Сто часов счастья» երգը (Ալլա Պուգաչովայի երգի cover տարբերակը)։ Կիսաեզրափակչում նա մրցել է Ինտարս Բուսուլիսի հետ, ով կատարել է Բիլի Ջոելի «Honesty» երգը (որը մեզ հայտնի է Էլթոն Ջոնի կատարմամբ)։ Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում եւ Լեոնիդ Ագուտինի որոշմամբ եզրափակիչ փուլ անցել է Մարիամ Մերաբովան: Այս փուլում նա մրցելու է Ալեքսանդր Բոնի, Ալեքսանդրա Վորոբյովայի եւ Յարոսլավ Դրոնովի հետ։



© NEWS.am STYLE