Մարիամ Մերաբովան երգել է Ալեքսանդր Մարշալի եւ Ինտարս Բուսուլիսի հետ

15:02   20 դեկտեմբերի, 2014

Ավարտվել է ռուսական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ փուլը։ Երեկ բացի մրցութային երգերից, մասնակիցները ելույթ են ունեցել նաեւ ռուսական շոու-բիզնեսի հայտնի աստղերի հետ։ Մարիամ Մերաբովան երգել է Ալեքսանդր Մարշալի եւ Ինտարս Բուսուլիսի het:

Իսկ համերգի մրցութային հատվածում Մարիամ Մերաբովան իր փայլուն ելույթով գերել է հանդիսատեսի եւ ժյուրիի անդամների սրտերը։ Նա կատարել է «Сто часов счастья» երգը (Ալլա Պուգաչովայի երգի cover տարբերակը)։ Կիսաեզրափակչում նա մրցել է Ինտարս Բուսուլիսի հետ, ով կատարել է Բիլի Ջոելի «Honesty» երգը (որը մեզ հայտնի է Էլթոն Ջոնի կատարմամբ)։ Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում եւ Լեոնիդ Ագուտինին որոշմամբ եզրափակիչ փուլ անցել է Մարիամ Մերաբովան, որտեղ նա մրցելու է Ալեքսանդր Բոնի, Ալեքսանդր Վորոբեւի եւ Յարոսլավ Դրոնովի հետ՝ կատարելով «Moscow Сalling» ստեղծագործությունը։



© NEWS.am STYLE