Շերը՝ ֆեմինիստ աստղերի տասնյակում

17:09   20 դեկտեմբերի, 2014

Կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարող Ms. Foundation for Women կազմակերպությունը ներկայացրել է մի նոր ցուցակ, որտեղ ընդգրկված են այն աստղերը, ովքեր առցանց- քվեարկության արդյունքում, ճանաչվել են ֆեմինիզմին աջակցող հայտնի դեմքեր։

Էմմա Ուոթսոնը գլխավորել է վարկանիշային աղյուսակը։

Էմմա Ուոթսոնն այս հաղթանակին արժանացել է սեպտեմբերին ՄԱԿ-ի գրասենյակում իր փայլուն ճառի շնորհիվ, որը վերաբերում էր կանանց իրավունքների պաշտպանությանը։ Նա իր ելույթով աջակցում էր «He For She» ծրագրին։  

Երկրորդ տեղը զբաղեցրել է հայտնի դերասանուհի Լավերնա Կոքսը, ով հայտնի է դարձել «Orange Is the New Black» ֆիլմի շնորհիվ։ Բացի դերասանական կարիերայից, Կոքսը նաեւ շատ ակտիվ հասարակական գործիչ  է եւ պայքարում է տրանսգենդերների իրավունքների համար։

Երրորդում հայտնվել է լրագրող եւ հաղորդավարուհի Ռեյչլ Մեդոուն, ով հայտնի է իր լիբերալ-ֆեմինիստական գաղափարներով։ Նա ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող առաջին հաղորդավարն է։

Բեյոնսեն չորրորդն է այս ցուցակում։

Լավագույն ֆեմինիստ աստղերի ցուցակում հայտնվել են նաեւ Շերը, ով չեղյալ է հայտարարել իր համերգային շրջագայությունները, Մերիլ Սթրիփն ու Մինդի Կալինգը, հաղորդավարուհի Թինա Ֆեյն ու Էմի Փոլերը։

 

Աղբյուրը՝ Elle 



© NEWS.am STYLE