Մադոննան սուրբծննդյան վեց նոր երգ է նվիրել իր երկրպագուներին

16:51   20 դեկտեմբերի, 2014

Օրեր առաջ կիբերհանցագործները համացանցում տեղադրել էինՄադոննայի նոր ալբոմը «Unapologetic Bitch» ալբոմը, որը պետք է թողարկվեր 2015թ-ին։

Երգչուհին մեկնաբանել էր կատարվածը եւ որակել այն բռնություն եւ ահաբեկչություն։

Իսկ այսօր Մադոննան iTunes-ում հրապարակել է սուրբծննդյան վեց նոր երգ՝ «Rebel Heart» ալբոմից, որը նա նվիրել է իր երկրպագուներին։

Billboard-ը հայտնել է, որ երգչուհին «պատասխան հարված է հասցրել» հաքերներին. երգերը iTunes-ում հասանելի են նախնական պատվերների համար։

«Ես մտադիր էի իմ նոր «Living for Love» երգը թողարկել սուրբ Վալենտինի օրը, իսկ ալբոմը՝ գարնանը։ Բայց ես նախընտրում եմ, որ իմ երկրպագուները լսեին իմ մի քանի երգերի վերջնական տարբերակները՝ հաքերների տեղադրած թերի տարբերակների փոխարեն»,- հայտարարել է երգչուհին։

«Խնդրում եմ, համարեք սա նախատոնական, սուրբծննդյան նվեր»,- ասել է Մադոննան երկրպագուներին։

Ի դեպ, «RebelHeart» ալբոմը թողարկվելու է մարտի 10-ին. սա Մադոննայի 13-րդ ալբոմն է։



© NEWS.am STYLE