Կոնչիտա Վյուրսթ՝ «Եվրատեսիլ 2015-ի» հաղորդավարներից մեկը

11:03   22 դեկտեմբերի, 2014

Հայտնի են «Եվրատեսիլ 2015» մրցույթի հաղորդավարների անուները։ Կոնչիտա Վյուրսթը՝ նույն ինքը Թոմաս Նոյվիրթը, պատասխանատու է լինելու այսպես կոչված «կանաչ սենյակի» համար։ Այս մասին հայտնել է Ավստրիական ORF հեռարձակման կորպորացիան Վիեննայում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ։

«Կոնչիտան հաղթել է Եվրատեսիլ -2014-ն իր կերպարի, ձայնի եւ երգի շնորհիվ։ Սա առաջին քայլը չէր, բայց ամենաարժանավորներից մեկն էր Ավստրիայի համար երկիրը Եվրոպային եւ ողջ աշխարհին ներկայացնելու հարցում», հայտարարել է Կատրին Զեչները՝  Եվրատեսիլի հեռարձակման պատասխանատուն։

Մրցույթի մյուս հաղորդավարներն են Մարիամ Վեյքսելբրաունը, Ալիս Թամլերն ու Արաբելա Կիեսբաուերը։



© NEWS.am STYLE