Նրբաճաշակ Լեդի Գագան՝ Նյու Յորքի փողոցներով զբոսնելիս

12:08   22 դեկտեմբերի, 2014

Ինչպես գիտեք, Լեդի Գագան պատրաստ է անել ամեն ինչ՝ իր արտաքին տեսքը փոփխությունների ենթարկելու համար։

Էպատաժային աստղն այս անգամ շիկահեր կեղծամ է դրել եւ նրբաճաշակ սեւ զգեստով զբոսնել Նյու Յորքի փողոցներով։


Լուսանկարներից երեւում է, որ 28-ամյա երգչուհին ներքնազգեստ չէր հագել։

Իսկ սրանից երկու օր առաջ, Գագան հայտնվել էր Մերիլին Մոնրոյի կերպարով։

Հիշեցնենք, որ Լեդի Գագան Հովարդ Սթերնի շոուի ժամանակ պատմել է, որ 19 տարեկանում նրան բռնաբարել են։

Ռադիոհաղորդման ժամանակ աստղը հայտարարել է, որ ստիպված է եղել մի շարք դժվարությունների միջով անցնել։

«Երբ ես 19 տարեկան էի, սովորում էի կաթոլիկ դպրոցում։ Հետո ինձ հետ շատ սարսափելի դեպքեր տեղի ունեցան։ Ես գրեցի Swan երգը, որը բռնաբարության, զայրույթի եւ բարկության մասին է։ Ես ցանկանում էի ազատվել իմ ցավից եւ բոլորին ցույց տալ այն»,-հայտնել է երգչուհին։

Այնուհետեւ երգչուհին խոստովանել է, որ նրան բռնաբարել է իր պրոդյուսերը։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Startraks,ABACAUSA



© NEWS.am STYLE