Հայտնի դերասանուհին մահացել է Բրիտանիայի ծերանոցներից մեկում

12:38   22 դեկտեմբերի, 2014

Մեծ Բրիտանիայի  ծերանոցներից մեկում 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի, «Օմեն» ֆիլմի աստղ Բիլի Ուայթլոուն։

The Guardian-ը, մեջբերելով Ուայթլոուի որդու խոսքը, հայտնել է, որ «Ջեյն Էյր», «Օմեն» ֆիլմերի աստղն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել ու մահացել է Լոնդոնի հյուսիսային մասում գտնվող ծերանոցում։

Նշենք, որ Բիլի Ուայթլոուն մեծ ճանաչում է ձեռք բերել դրամատուրգ Սեմյուել Բեքետի (նա հայտնի է իր «Գոդոյին սպասելիս» պիեսով) հետ համագործակցության շնորհիվ։ 



© NEWS.am STYLE